Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գիտնականներն ապացուցել են, որ տեսախաղերը մարդկանց ավելի խելացի են դարձնում

Գիտնականներն ապացուցել են, որ տեսախաղերը մարդկանց ավելի խելացի են դարձնում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից ու Կանադայից մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են տեսախաղերի ազդեցությունը ուղեղի վրա: Համապատասխան հոդվածը հրապարակված Է Nature հեղինակավոր գիտական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ հարցն ուսումնասիրելու համար գիտնականները համեմատել են լավ արդյունքներ արձանագրած 27 ակտիվ խաղացողների, ինչպես նաեւ 30 սիրողների, որոնք ավելի հազվադեպ են խաղացել եւ զգալի հաջողությունների չեն հասել: Առաջատար խմբի անդամները եղել են Dota 2-ի եւ League of Legends-ի գծով ԱՄՆ-ի ազգային կամ տարածաշրջանային առաջնությունների մասնակիցներ: Դիտարկումների արդյունքում հաջողվել Է պարզել հարաբերակցությունը խաղային հմտությունների մակարդակների, ինչպես նաեւ գորշ նյութի քանակության եւ ուղեղի ակտիվության որակի միջեւ: Որքան ավելի մարզված են եղել գեյմերները, այնքան ավելի լավ Է աշխատել նրանց ուղեղը: Նաեւ հետազոտողները նշել են, որ տեսախաղերով չափազանց տարվելը անպայմանորեն չի ազդում մտավոր ունակությունների վրա, քանի որ դա պարզապես ակտիվություններից մեկն Է, որն օգնում Է զարգացնել նեյրոնային կապերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]