Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իլոն Մասքը խոստացել Է Tesla ավտոմեքենաների Էլեկտրալցակայաններ տեղադրել ամբողջ Եվրոպայում

Իլոն Մասքը խոստացել Է Tesla ավտոմեքենաների Էլեկտրալցակայաններ տեղադրել ամբողջ Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկատեր Իլոն Մասքը հավաստիացրել Է, որ իր Tesla ընկերության կողմից արտադրվող Էլեկտրամոբիլների համար Եվրոպայի բոլոր անկյուններում կհայտնվեն Supercharger լցակայաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Supercharger Էլեկտրալցակայանների ցանցը հաջորդ տարի կընդգրկի Եվրոպայի ամբողջ տարածքը՝ Իռլանդիայից մինչեւ Կիեւ, Նորվեգիայից մինչեւ Թուրքիա»,- դեկտեմբերի 27-ին գրել Է նա Twitter-ում՝ պատասխանելով Դուբլինից Tesla Model X ավտոմեքենայի ապագա սեփականատիրոջ հարցին:

Ընկերության կայքում զետեղված քարտեզին համապատասխան, ներկայում Էլերկրալցակայաններ են տեղադրված Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում եւ Ավստրալիայում: Այսօրվա դրությամբ աշխատում Է 1386 Էլեկտրալցակայան, որոնք ունեն միացման 11,6 հազար կետ:

Supercharger լիցքավորման կայանը իրենից ներկայացնում Է հատուկ տրանսֆորմատոր, որի օգնությամբ կարելի Է արագորեն «լիցքավորել» Tesla ավտոմեքենաները: Ինչպես նշվում Է արտադրողի կայքում, ավտոմեքենան կարելի Է ուժակուտակիչի տարողության մինչեւ 80 տոկոսը լիցքավորել մոտավորապես 30 րոպեի ընթացքում: Ի տարբերություն ավանդական ավտոլցակայանների, Supercharger-ը կարող Է տեղադրվել փակ հարկաբաժիններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]