1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում առաջիկա 4 տարում կիրականացվի ավելի քան 38 մլն դոլարի ներդրում

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում առաջիկա 4 տարում կիրականացվի 
ավելի քան 38 մլն դոլարի ներդրում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը: Ինչպես նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ մաստեր պլանի հաստատումը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»  ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից  մաստեր պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ 30-ամյա կառավարման ժամկետը:

Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է  կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ, ինչի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO-ի ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA-ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Արշակյանը նշեց, որ այդ պլանով, մասնավորապես, նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացնել վազքուղու ծածկույթի 2800 մետր երկարությամբ և 48 մետր լայնությամբ  հատվածի վերանորոգում: Դրան զուգահեռ տեղադրվելու են լուսազդանշանային համակարգեր: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023 թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018 թ:

«Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ: Վազքուղու վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է նաև օդանավակայանի շուրջ մոտ 12 կմ պարագծով պարսպի կառուցում: Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն ցանկապատի վրայով ու կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Նաև կտեղադրվեն տեսախցիկներ: Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է գնել նոր հակասառույցային և ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաև վառելիքի նոր մեքենաներ: Կատարվել է նաև բեռնային համալիրի ու ավտոտնտեսության շահագործման ուսումնասիրություն եւ պարզվել, որ անհրաժեշտություն կա նաեւ արդիականացնել այնտեղի մեքենաները եւ գնել նորերը:

Բացի այդ, նախատեսվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ, որից հետո Նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ «Էյրբաս Ա-320» և «Բոինգ Բ 757-200» տեսակի օդանավերի շահագործման համար. նախատեսվում է վերանորոգել հաշվառման սրահը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծել է, թե մաստեր պլանի նախագծում ամրագրված է նաև, որ կոնցեսիոները ողջունում  է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած՝ անցումը «Բաց երկնքի քաղաքականությանը» և պատրաստակամություն է հայտնել  իր մասնակցությունն ու օժանդակությունը բերել այդ քաղաքականության կայացման հարցում:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ օդանավակայանի հին շենքի քանդման հատվածը հանվել է մաստեր պլանից, քանի որ դրա վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ կազմակերպվեն:

Նա տեղեկացրեց, որ 2016-2017 թվականներին Գյումրիի օդանավակայանի ուղևորահոսքը 8 անգամ աճել է՝ հասնելով 105 հազարի, ինչը նաև գնագոյացման քաղաքականության արդյունք է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]