1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«GALLUP International association»-ի հարցումներով` երևանցիների 70,6%-ն է արդարացված համարում 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու որոշումը

«GALLUP International association»-ի հարցումներով` երևանցիների 70,6%-ն է 
արդարացված համարում 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու 
որոշումը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում մոտ 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու որոշումը արդարացված է համարում երևանցիների 70,6%-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` այս մասին վկայում են «GALLUP International association»-ի իրականացրած «Երևանցիները Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները:

«Մենք քաղաքացիներին այսպիսի հարց ենք ուղղել. «Այս տարի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հանրապետության հրապարակում տեղադրվեց մոտ 150 000 դոլար արժողությամբ նոր տոնածառ: Ըստ Ձեզ՝ այս որոշումն արդարացվա՞ծ էր, թե ոչ»: 44,7%-ը նշեց, որ միանշանակ արդարացված է, 25,9%-ը` ավելի շուտ արդարացված է, 13,3%-ի կարծիքով` ավելի շուտ արդարացված չէ, և 12,5%-ի կարծիքով` ընդհանրապես արդարացված չէ` 13,3%-ը: Ընդհանուր առմամբ` նոր տոնածառ տեղադրելու մասին որոշումը արդարացված է համարում հարցվածների 70,6%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցման ընթացքում երևանցիները գնահատել են նաև մայրաքաղաքի ընդհանուր արտաքին տեսքը: Հարցվածների 20,3%-ն այն գնահատել է շատ լավ, 2,7%-ը` շատ վատ:

Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 602 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]