Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը գրեթե 6 մլրդ դրամ է ուղղում 1141 զինծառայողի բնակարանային խնդիրը լուծելու համար

Կառավարությունը գրեթե 6 մլրդ դրամ է ուղղում 1141 զինծառայողի բնակարանային 
խնդիրը լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 5 մլրդ 705 մլն դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բնակարան ձեռքբերելու նպատակով պետական մասնակցության չափով աջակցություն ցուցաբերելու համար:

«2018 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ սահ­­­­­մանված կարգով բնակարանային պայմանների կարի­քա­վոր ճա­նաչ­ված և ՀՀ պաշտ­պա­­­­­նության նախարարություն ներկայացված ցու­­­­­­ցակ­ների հիման վրա բնակ­­­­հաշվառման հեր­­­­­թա­ցուցակներում ընդգրկված են թվով 1141 նախկին զինծառայողների ըն­տա­­­­նիքներ, որոնցից 326-ը՝ Երևան քաղաքում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ այս նախագծով վերջապես հնարավոր կլինի լուծել զինծառայողների բնակարանային խնդիրը: «Հաշվի առնելով, որ նշված զինծառայողների փոքր թիվն է երևանաբնակ՝ տարբեր քաղաքներում  հնարավոր կլինի զինծառայողների մեծ մասին հենց այդ 5 մլն դրամով գնել բնակարան»,- ասաց Միրզոյանը:

Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ այդ միջոցները զինծառայողները կարող են ուղղել բնակարան կառուցելուն, կամ սեփական միջոցները ավելացնելով՝ ավելի թանկարժեք բնակարան գնելուն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]