Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւան համայնքին շնորհվել է ԵՄ ծրագրի գործող անդամի կարգավիճակ

Սեւան համայնքին շնորհվել է ԵՄ ծրագրի գործող անդամի կարգավիճակ

ԳԱՎԱՌ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի կողմից Սեւան համայնքին շնորհվել է գործող անդամի կարգավիճակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, 2017 թվականին Սեւան համայնքը միացել է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը եւ ներկայացրել «ԵՄ-ն Սեւանի համար` բիզնեսի զարգացման եւ նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը, որը եղել է ոչ միայն հաջողված, այլ նաեւ մրցունակ: 2018 թվականին Սեւանում մեկնարկել է ծրագիրը` Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի գործընկերությամբ, ԵՄ համաֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զբաղվածության, որակի, կայունության, անվտանգության եւ աշխատաշուկայի որակական աճի վրա բազմակողմանի ազդեցության միջոցով նպաստել համայնքում եւ ողջ տարածաշրջանում կայուն տնտեսական աճի արձանագրմանը:
«Սեւան համայնքի կողմից մշակված տեղական տնտեսական ծրագիրը գնահատվել է համաշխարհային բանկի փորձագետների կողմից եւ արժանացել հավանության` որպես ՀՀՏԶ ծրագրի պահանջներին համապատասխան ծրագիր: Երկամյա ծրագրի աշխատանքների առանցքում գերակա է լինելու Սեւան համայնքի վերափոխումը` այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն, սոցիալապես ապահով դարձնելը: Բիզնես կենտրոնի տարածքի միջոցով իրականացվող ծրագիրը հավակնում է ունենալ տեսանելի արդյունք, քանի որ որպես առաջնահերթություններ են ընտրված մի շարք կարեւոր ուղղություններ. ֆիզիկական ենթակառուցվածքների տրամադրում բիզնես համայնքին, համագործակցություն եւ կապերի ուժեղացում խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն գործարարներին եւ աշխատանք փնտրողներին:Հիմք ընդունելով այս փաստը` ծրագրի շրջանակում Սեւանին շնորհվել է գործող անդամի կարգավիճակ:
ՀՀՏԶ քարտուղարությունը բարձր է գնահատել Սեւան համայնքի համագործակցության պատրաստակամությունը եւ իրականացված աշխատանքը եւ պատրաստ է տրամադրել աջակցման բոլոր գործիքները` տեղական տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելու համար:
ՀՀՏԶ ծրագրի ղեկավար Պետեր Կորսբին իր շնորհավորական նամակում, բարձր գնահատելով ծրագրի կենսունակությունը, միաժամանակ ակնկալում է հետագա արդյունավետ համագործակցություն»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]