1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը կարող Է Իրաքը որպես հենակետ օգտագործել Սիրիայում գործելու դեպքում. Թրամփ

ԱՄՆ-ը կարող Է Իրաքը որպես հենակետ օգտագործել Սիրիայում գործելու դեպքում. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից: Նրա խոսքը փոխանցել են ԱՄՆ-ի լրատվական հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրականում մենք կկարողանանք սա (ռազմակայանը, ուր ժամանել Է Թրամփը) օգտագործել որպես մեկնակետ, եթե ցանկանանք ինչ-որ բան անել Սիրիայում… Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան Է տեղի ունենում ԻՊ-ի հետ, ինչը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրանց այնքան արագ եւ այնքան ուժգին հարված հասցնել, որ նրանք չեն Էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ»,- ընդգծել Է պետության ղեկավարը:

Գլխավոր հրամանատարը պարզաբանել Է, որ ինքն Իրաքից զորքերը դուրս բերելու «ոչ մի կարգի պլաններ չունի»: Ինչպես նշում են Թրամփին ուղեկցող լրագրողները, նախագահն առաջին տիկնոջ հետ դեկտեմբերի 26-ին չհայտարարված այցով ժամանել Է Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող Այն ալ Ասադ ռազմաօդային հենակայան եւ շուրջ 20 րոպե զրուցել ամերիկացի զինծառայողների հետ: Գլխավոր հրամանատարը նաեւ հանդիպել Է Իրաքում ԱՄՆ- դեսպանի, ինչպես նաեւ հրամանատարական կազմի հետ: Թրամփը պատմել Է, որ իր պաշտոնում մարտական գործողությունների գոտի առաջին ուղեւորության ժամանակ ավելի շատ անհանգստացել Է իրեն Իրաք ուղեկցող մարդկանց, քան իր համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]