Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուզում եմ խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու Սփյուռքի նախարարության պահպանման հնարավորությունը. Հրանուշ Հակոբյան

Ուզում եմ խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու Սփյուռքի նախարարության պահպանման հնարավորությունը. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին,  և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Լիբանանի հայկական «Զարթոնք» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկելու նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել, կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ  ձեռք բերած,  գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից կազմված  թիմը»,- նշել է նա։

Հրանուշ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ նախարարությունը կայացել է և խորը արմատներ ձգել Սփյուռքում: «Ուզում եմ դիմել իմ գործընկերներին, խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին՝ հայտնելով շնորհակալություն, որ նրանց օգնությամբ կառուցել ենք նախարարությունը՝ կյանքիս տասը տարիները նվիրելով այդ կառույցի կայացման, հեղինակության բարձրացման, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքում պատշաճ ներկայացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները հայրենի կառավարությանը ներկայացնելու, նախարարությունը սփյուռքահայերի տուն դարձնելու գործին։  Հասկանալի է, որ իմ սիրտը շատ  է ցավում հյուլե առ հյուլե տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար»,- ասել է նա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am