Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայի տարածքին Իսրայելի հարվածները կոպտորեն խախտում են հանրապետության ինքնիշխանությունը. ՌԴ ԱԳՆ

Սիրիայի տարածքին Իսրայելի հարվածները կոպտորեն խախտում են հանրապետության ինքնիշխանությունը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի արվարձաններին հասցված հարվածները Սիրիայի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կոպիտ խախտում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

«Մեզ շատ լրջորեն մտահոգում Է ինչպես հարվածներ հասցնելու բուն փաստը, այնպես Էլ այն, թե ինչպես են դրանք իրականացվել: Առկա Է Սիրիայի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի, ներառյալ 1701 բանաձեւի, դրույթների կոպիտ խախտումը»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

«Ուշադրություն Է գրավում այն, որ ավիահարվածներն իսրայելական օդուժի կողմից հերթական անգամ իրականացվել են ՝ Դամասկոսի եւ Բեյրութի օդանավակայաններ վայրԷջքի ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռների «պաշտպանության ներքո»,- հավելել են նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]