Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փորձագետները նշել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնները

Փորձագետները նշել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fortune հանդեսի փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Հնգյակում հայտնվել են iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, Huawei Mate 20 Pro-ն, OnePlus 6T-ն եւ Samsung Galaxy Note9-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

iPhone XS Max-ը հայտարարել են ամենա «Էփլային» արտադրանքը, որը երբեւիցե թողարկել Է կորպորացիան: Դրա գլխավոր արժանիքներն են՝ անջրանցիկությունը, բարձրակարգ խցիկը, չափը եւ Էկրանի լուծաչափը, իսկ հիմնական թերությունը՝ բարձր գինը:

Google Pixel 3-ը հնգյակում Է հայտնվել շնորհիվ սպամի ավտոմատ արգելափակման հնարավորության եւ խցիկի սարքաբերումների շնորհիվ, որն օբյեկտները լավ Է ճանաչում նույնիսկ լիակատար մթության մեջ: Huawei Mate 20 Pro-ն բարձր գնահատական Է ստացել առանց լրալիցքավորման երկար աշխատելու, արհեստական ինտելեկտի համակարգի եւ որակյալ լուսանկարների համար:

Պարզվել Է, որ OnePlus 6T-ն ամենադեմոկրատական սմարթֆոնն Է այս վարանիշում, սակայն, բացի գնից, դրա առավելություններից մեկը համարել են մատնահետքերի Էկրանային սքաները եւ լուսանկարների լավ որակը օրվա մութ ժամանակ:

Samsung Galaxy Note9-ի գլխավոր արժանիքների թվում Է մոնիթորին միանալու եւ որպես լիարժեք անձնական համակարգիչ աշխատելու կարողությունը, մեծ Էկրանը, լավագույն խցիկը նույն այդ բրենդի մյուս սմարթֆոնների շարքում, ինչպես նաեւ ստիլուսի առկայությունը, հաղրդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]