Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեհրանը բանակցություններ Է վարել թալիբների հետ. Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար

Թեհրանը բանակցություններ Է վարել թալիբների հետ. Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին դեկտեմերի 26-ին Քաբուլ կատարած այցի ժամանակ հայտնել Է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ իրանական կողմի ունեցած բանակցությունների մասին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է աֆղանական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը, որը գլխավորել Է Աֆղանստանի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբը: Սա առաջին անգամն Է, երբ թալիբների հետ Թեհրանի ուղղակի շփումների մասին հայտարարել Է նման մակարդակի իրանցի քաղաքական գործիչը:

«Մենք մի շարք կոնսուլտացիաներ եւ բանակցություններ ենք անցկացրել «Թալիբան» շարժման հետ՝ այդ մասին տեղեկացնելով Աֆղանստանի կառավարությանը: Այդ պրակտիկան շարունակվելու Է նաեւ հետագայում»,- Շամխանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը: Նա նաեւ նշել Է, որ «Իրանի Իսլամական Հանրապետության եւ թալիբների միջեւ ընթացիկ բանակցային գործընթացը նպատակ ունի օգնել Աֆղանստանում անվտանգության խնդիրների լուծմանը»: Շամխանին նշել Է այն «համաձայնագրերի կառուցողականությունը, որոնք կնքվել են անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի ընթացքում, որը դեկտեմբերի 7-8-ին Թեհրանում անցկացվել Է Աֆղանստանի, Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ»: «Տարածաշրջանի երկրների մշտական երկխոսության եւ անվտանգության հարցերում գործնական համագործակցության համար մեխանիզմների ստեղծումը կարող Է ապահովել տարածաշրջանային պետությունների կայունությունն ու կայուն զարգացումը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]