Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մշակույթի նախարարության հնարավոր կրճատումը լրջագույն խնդիրներ կառաջացնի. հուշարձանագետ

Մշակույթի նախարարության հնարավոր կրճատումը լրջագույն խնդիրներ կառաջացնի. 
հուշարձանագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարության հնարավոր օպտիմալացմանը և շեշտեց, որ նախարարությունը երկրի ողնաշարը պահող կառույց է, և դրա կրճատումը  լրջագույն խնդիր է:  «Հույս ունեմ, որ բանականությունը պետք է հաղթանակի, և այդ կառույցը պետք է հզորանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով` անկախ պետականության օրոք ցանկացած փոփոխություն պետք է մեկ նպատակ ունենա` ավելի հզորացնել կադրային կառույցները:

«Մենք շրջապատված ենք այնպիսի պետություններով, որոնցից միայն մեկի հետ ենք բարիդրացիական հարաբերությունների մեջ: Իրապես մեր երեք հարևանների հետ էլ մշակութային դաշտում խնդիրներ ունենք: Երկուսը` Ադրբեջանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ բացահայտ վանդալային գործողություններով են զբաղված պետական մակարդակով և բանակի ուժի գործադրմամբ»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով` Խորհրդային Միությունում հուշարձաների պահպանության և օգտագործման  գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առընթեր կառույց էր և բարձր կարգավիճակ ուներ, և դա այն ժամանակ, երբ անկախ պետականություն չունեինք:

«1991 թվականին դարձանք անկախ, բայց հանկարծ երկրի ողնաշարը պահող  կառույցն իջեցվեց գործակալության մակարդակի. սա անտրամաբանական է: Այս անդեմ վիճակը մեզ վնասում է: Հույս ունեմ, որ մեր ողնաշարը կշտկվի»,-եզրափակեց Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]