Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զբոսավարի գործունեության կարգավորման  փաստաթուղթը վերջնական փուլում է գտնվում. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Զբոսավարի գործունեության կարգավորման  փաստաթուղթը վերջնական փուլում է 
գտնվում. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտներին և տուրօպերատորներին տրամադրվող հարցաթերթիկները 2019 թվականի հունվարից շրջանառության մեջ կմտնեն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցաթերթիկները հնարավորություն կտան շատ ավելի բազմակողմանի և շատ ավելի կարճ ժամկետներում համակողմանի տեղեկատվություն ունենալ զբոսաշրջիկների մասին: «Երկրորդ գործիքը սահմանային անցակետերում ՍԵԿՏ համակարգի բարելավումն է, որի միջոցով մենք կունենանք ավելի հարուստ տեղեկատվություն զբոսաշրջիկների սեռատարիքային կազմի, Հայաստանում անցկացրած օրերի և քաղաքացիության մասին: Շատ շուտով հասանելի կլինի նաև մի գործիք, որը հնարավորություն կտա Հայաստանում առաջին անգամ զբոսաշրջության քաղաքականությունը մշակել փաստահենք տվյալների վրա»,-ասաց նա:

Գրիգորյանի խոսքով՝ վերջնական փուլում է գտնվում զբոսավարի գործունեության կարգավորման  փաստաթուղթը: «Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի լրամշակման մեջ մենք կարևոր դեր ենք հատկացնում ծառայությունների որակի բարելավմանը,  բարենպաստ գործարար ու ներդրումային միջավայրի ապահովմանը, ինչի  ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Ուսումնասիրվել են մի քանի երկրների զբոսաշրջության օրենքները, ինչի արդյունքում լրամշակվել է օրենքի նախագիծը»,-ընդգծեց կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ քննարկվում է նաև զբոսաշրջային օբյեկտների հասանելիության հարցը սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]