Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանի Անվտանգության նոր խորհուրդը կենթարկվի երկրի վարչապետին

Վրաստանի Անվտանգության նոր խորհուրդը կենթարկվի երկրի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը քննարկում Է երկրի «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման եւ համակարգման կանոնների մասին» օրենքի՝ կառավարության պատրաստած ուղղումները, որոնց շրջանակներում Ազգային անվտանգության նոր խորհուրդը կգտնվի վարչապետի ենթակայության ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ուղղումների նախագիծը պատրաստվել Է դեկտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության խորհուրդը՝ նախագահի գլխավորությամբ, դադարեցրեց գործունեությունը նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Ութ հոգուց բաղկացած խորհրդակցական մարմինը կգլխավորի վարչապետը: Խորհրդի մշտական անդամներն են նաեւ՝ պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարները, պետական անվտանգության ծառայության եւ հետախուզության ծառայության ղեկավարները, պաշտպանության ուժերի հրամանատարը: Փաստաթղթի համաձայն՝ խորհրդի մշտական անդամներից մեկի վրա կդրվի խորհրդի քարտուղարի պարտականությունները: Խորհուրդը նաեւ կունենա աշխատակազմ, որը կգտնվի կառավարության վարչակազմում եւ կունենա «քաղաքականապես չեզոք» ղեկավար: Ուղղումների նախագիծն արդեն անցել Է երկու կոմիտեների ունկնդրումները, եւ քվեարկության համար լիագումար նիստի կներկայացվի, ենթադրաբար, 2019 թվականի փետրվարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]