Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանագետը Մամեդյարովի հայտարարությունը սադրիչ ու ապակառուցողական է որակում

Ադրբեջանագետը Մամեդյարովի հայտարարությունը սադրիչ ու ապակառուցողական 
է որակում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում էական փոփոխությունը քիչ հավանական է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները նոր են, և դեռ ընթանում է բանակցային գործընթացն ուսումնասիրելու պրոցես:

«Այսինքն՝ մենք դեռ բուն բանակցություններին չենք հասել: 2019 թվականի միակ քննարկումները լինելու են սահմանին լարվածությունը նվազեցնելուն ուղղված: Ես կարծում եմ, որ հայկական կողմը պետք է շարունակի իր դիրքորոշումը Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցի հետ կապված, այնինչ Ադրբեջանը փորձում է շրջանցել այդ հարցը»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալու մասին հայտարարությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ դա ապակառուցողական մոտեցում է և կրում է սադրիչ բնույթ:

«Նման հայտարարությունները նորություն չեն, նախկինում ևս բազմիցս եղել են: Ադրբեջանի կազմում Արցախի լինելու հարցն առհասարակ քննարկման թեմա չէ: Այն, որ Մամեդյարովն ասում է կվերաբերենք այնպես, ինչպես մյուս փոքրամասնություններին, ես կարծում եմ, որ հերթական սադրիչ հայտարարություն է: Մենք հստակ կարող ենք ասել, որ իրենց մոտ որևէ փոքրամասնություն որևէ իրավունքից չի օգտվում, էլ չենք խոսում նրանց անվտանգության խնդրի մասին: Բոլոր փոքրամասնություններին միշտ ճնշել են: Ինչ վերաբերում է հայերին, ապա մենք տեսել ենք Արցախի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը, Նախիջևանի հայաթափումը, Սումգայիթի, Բաքվի ջարդերը:  Ոչ մի երաշխիք չկա, որ ամենաբարձր կարգավիճակի դեպքում Արցախի բնակչությանը վտանգ չի սպառնա»,-ասաց ադրբեջանագետը:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]