1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել ՌԴ իրավապահներին` պարզելու, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն

ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել ՌԴ իրավապահներին` պարզելու, թե երբ է 
Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը  Ռուսաստանի դաշնության իրավապահ մարմիններից ստացել է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի քաղաքացիության վերաբերյալ հարցման պատասխանը:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, ռուսական կողմին ուղարկել են լրացուցիչ հարցում` պարզելու, թե երբ է Միքայել Հարությունյանը ստացել Ռուսաստանի քաղաքացիություն:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]