Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իրանի նագահահը պատմել Է, թե ինչու են ԱՄՆ-ի պատժամիջոցներն այդքան ուժեղ ազդում երկրի վրա

Իրանի նագահահը պատմել Է, թե ինչու են ԱՄՆ-ի պատժամիջոցներն այդքան ուժեղ ազդում երկրի վրա

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ խորհրդարանում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որն Իրանում սկսվում Է մարտի 21-ին:

«Եթե երկրում ավելի ակտիվ դեր խաղար մասնավոր սեկտորը, եւ գործերը հիմնականում ընկած լինեին մասնավոր սեկտորի ուսերին, այսօրվա դրությամբ պատժամիջոցների ազդեցությունը երկրի վրա զգալիորեն ավելի պակաս կլիներ: Եթե բյուջեի բեռը չդրվեր նավթի վրա, պատժամիջոցների ազդեցությունը միանշանակ ավելի պակաս կլիներ»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը ներկայացվում Է նրա պաշտոնական կայքում:

Ռոուհանին նշել Է, որ այն գործոններից մեկը, ԱՄՆ-ի պատժամիջոցներից զատ, որոնք ազդում են երկրի իրադրության վրա, նրա հին տնտեսական համակարգն Է: Նա ասել Է, որ երկրի ճիշտ ձեւավորված տնտեսական կառուցվածքն իշխանություններին թույլ կտար բյուջեն մշակել՝ առանց հաշվի առնելու նավթային եկամուտները: Իրանը նավթ արդյունահանող եւ արտահանող խոշորագույն երկրներից մեկն Է աշխարհում թվում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել Է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ Է արել հրաժարվել նման գնումներից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ Է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային: Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]