Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

S7 Space-ն ազդարարել է դեպի Մարս թռիչքների եւ «Ուղեծրային տիեզերակայանի» ստեղծման մասին

S7 Space-ն ազդարարել է դեպի Մարս թռիչքների եւ «Ուղեծրային տիեզերակայանի» ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի S7 Space մասնավոր ընկերությունը, որը «Մորսկոյ ստարտ» տիեզերակայանի սեփականատերն Է, ազդարարել Է դեպի Մարս թռիչքների եւ հեռավոր տիեզերք թռիչքներից առաջ տիեզերանավերի սպասարկման համար «Ուղեծրային տիեզերակայանի» ստեղծման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Facebook ընկերության Էջում հրապարակված նյութերում:

«Մենք սկսում ենք աշխատանքն «Ուղեծրային տիեզերակայան» նախագծի իրականացման նպատակով: Դրա ստեղծման գործում մենք առաջարկում ենք կիրառել ամբողջ հարստագույն փորձը, որը հայրենական տիեզերագնացությունը կուտակել Է երկարատեւ օդաչուավոր թռիչքների բնագավառում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, Էջում զետեղված Է S7 Space-ի տիեզերական ծրագրի հայեցակարգի տեսագրությունը, որը նախատեսում Է հրթիռների արձակումներ «Մորսկոյ ստարտից», բեռների առաքում «Ուղեծրային տիեզերակայան» եւ դրանց ուղարկում Մարս՝ հենակայանի անձնակազմի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]