Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն են հայտարարել

Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն Է հայտարարել երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում նախարարների կաբինետի հայտարարության մեջ:

Քրիստոսի ծնունդը քրիստոնեական գլխավոր տոներից մեկն Է: Հռոմի կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում Է գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը:

«Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն Է հայտարարում ամբողջ Իրաքում: Երջանիկ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին եւ բոլոր նրանց, ովքեր Սուրբ Ծնունդը տոնում են ամբողջ աշխարհում»,-ասված Է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնել Է Al-Arabia հեռուստաալիքը, Իրաքի քրիստոնյաները Սուրբ Ծնունդն առաջին անգամ են տոնում այն շրջաններում, որոնք ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նախքան ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, Իրաքում քրիստոնյա բնակչությունը կազմել Է մոտավորապես 1,5 միլիոն մարդ եւ նվազել Է մինչեւ 300 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]