Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրենց նպատակին չեն հասնի, թեեւ ազդում են Իրանում կենսամակարդակի վրա. Ռոուհանի

ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրենց նպատակին չեն հասնի, թեեւ ազդում են Իրանում կենսամակարդակի վրա. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն իր նպատակին չի հասնի, չնայած այն բանին, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներն Իրանում բացասական ներգործություն են ունենում կենսամակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին հայտարարել Է հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

«Պատժամիջոցներն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա, սակայն կասկած չկա, որ ԱՄՆ-ը պարտություն կկրի, իսկ (Իրանի) կառավարությունը, խորհրդարանի, ժողովրդի եւ հոգեւոր առաջնորդի աջակցությամբ, գլուխ կհանի դժվարություններից»,- Ռոուհանիի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Քաղաքական գործիչը նաեւ հավելել Է, որ «ամերիկյան դավադրության ու պատժամիջոցներով ճնշում գործադրելու գլխավոր նպատակը Իսլամական Հանրապետությանը ծնկի բերելն Է»: Նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները «խախտում են բոլոր միջազգային համաձայնագրերը եւ բացահայտորեն ուղղված են իրանական ժողովրդի, տարածաշրջանի բնակչության եւ միջազգային ընկերությունների դեմ»:

«Նրանք ցանկանում են, որպեսզի իրանական ժողովուրդը կորցնի հավատը երկրի ապագայի եւ մեր քաղաքական համակարգի նկատմամբ եւ համոզվի պետության անարդյունավետության մեջ»,-նշել Է նա: Ռոուհանիի խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում Է մարդկանց համոզել, որ «Իրանի կառավարությունը չի կարող վերահսկել երկրի իրադրությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]