Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիացի քրիստոնյաները Հալեպում եւ Դամասկոսում նշել են Սուրբ Ծնունդը

Սիրիացի քրիստոնյաները Հալեպում եւ Դամասկոսում նշել են Սուրբ Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քրիստոնյաները կաթոլիկական տոմարով Սուրբ Ծնունդն առաջին անգամ Դամասկոսում նշել են կառնավալային երթով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել Է հանդիսության կազմակերպիչ Ռեյն ալ Մեյլան:

«Մենք Դամասկոսում կազմակերպեցինք մեծ կառնավալ եւ երթ, որն անցավ Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի դարպասների Աբբասականների պուրակի մոտով, որտեղ սուրբծննդյան մեծ եղեւնի կա: Դա Հին Դամասկոսի ուղերձն Է ամբողջ աշխարհին: Մենք առաջին անգամ նման կառնավալ կազմակերպեցինք, դա նաեւ Սուրբ Ծննդի առաջին հետպատերազմյան տոնակատարությունն Է ընդհանրապես»,- նշել Է Ալ Մեյլան:

Քրիստոնեական տոմարի գլխավոր օրվան նվիրված ժամերգություն Է տեղի ունեցել նաեւ երկրի խոշորագույն քաղաքում՝ Հալեպում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ են տոնական պատարագին ներկա եղել Եղիա Մարգարեի եկեղեցում՝ քաղաքի գլխավոր քրիստոնեական տաճարներից մեկում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]