Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաբուլում կառավարական համալիրի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 43-ի

Քաբուլում կառավարական համալիրի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 43-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում կառավարական համալիրի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 43-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 25-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի առաղջապահության նախարարությանը: Ավելի վաղ հայտնի Էր գրոհի 27 զոհերի մասին: Գործակալության տեղեկատվությամբ՝ եւս տասը մարդ վերքեր Է ստացել:

Դեկտեմբերի 24-ին մի խումբ զինված մարդիկ հարձակում են գործել Քաբուլի կառավարական համալիրի շենքերի վրա՝ պատանդ վերցնելով Սահմանափակ հնարավորություններով անձանց եւ պատերազմի զոհերի ընտանիքների գործերի ազգային վարչության աշխատակիցներին: Ծայրահեղականները երեք պայթյուն են իրականացրել ու կրակ բացել: Առայժմ երկրի տարածքում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]