Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը ցանկանում Է Instagram-ը փոխարինել «տնային» սոցիալական ցանցով

Իրանը ցանկանում Է Instagram-ը փոխարինել «տնային» սոցիալական ցանցով

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պլանավորում Է Instagram սոցիալական ցանցը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով կիբեռանվտանգության գծով Գերագույն խորհրդի՝ քարտուղար Աբոլհասան Փիրուզաբադին:

Վերջինս հայտարարել Է, թե անհրաժեշտ Է, որ Իրանը ներկայացնի Instagram-ի լավագույն այլընտրանքը, եւ նման հարթակն արդեն մշակված Է: Նա ավելի մանրամասն տեղեկություններ չի տրամադրել հարթակի վերաբերյալ, նշում Է գործակալությունը:

«Մենք Instagram-ին խնդրել ենք բանակցություններ վարել, բայց առայժմ ոչ մի հանդիպում չի եղել»,-նշել Է Փիրուզաբադին: Դեկտեմբերի սկզբին Փիրուզաբադին հայտարարել Է, որ մեկ միլիոնից ավելի օգտատեր ունեցող ցանկացած արտասահմանյան մեսենջեր պետք Է իր ներկայացուցիչն ունենա Իրանում, գրում Է գործակալությունը:

Ավելի վաղ իրանցի բազմաթիվ քաղաքական գործիչներ հայտնել են երկրում մշակված մեսենջերներին անցնելու մտադրության մասին՝ որպես այլընտրանք ժողովրդականություն վայելող Telegram-ի: Ապրիլին Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին եւ երկրի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել են, որ հրաժարվում են օգտվել Telegram-ից: Խամենեիի հաղորդագրության մեջ ներկայացվել Էր մեսենջերների երեք ալիք, այդ թվում՝ Soroush Gap Messenger-ը եւ iGap-ը, որոնցում այժմ տեղեկատվություն Է հրապարակվելու գերագույն ղեկավարի մասին: Իրանում նաեւ փակ Է մուտքը Twitter սոցիալական ցանց: Այդուահանդերձ, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ում պաշտոնական օգտահաշիվներ ունեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]