Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եգիպտացի երգիչը Լոնդոնի կենտրոնական հրապարակում կատարել է «Նազանի» երգը

Եգիպտացի երգիչը Լոնդոնի կենտրոնական հրապարակում կատարել է «Նազանի» երգը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացի երգիչ Համզա Նեմիրան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում երգել է Սայաթ-Նովայի «Նազանի» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Alaraby TV արաբական հեռուստաալիքում, որը հեռարձակվում է Լոնդոնում, նա ունի սեփական Remix հաղորդումը, որտեղ նա ներկայացնում է մի շարք արաբական երկրների տարբեր ֆոլկլորային երգացանկերից ընտրված երգերի կարևորությունը:

Սակայն այս անգամ, նա փոփոխված տարբերակով երգում է հայկական երգ:

Տեսանյութում Նեմիրան ճանապարհորդում է երկրով մեկ և պատմում իր ամենատարածված երգի մասին:

Համզան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Թրաֆալգարյան հրապարակում իր կատարմամբ «Նազանի» երգը, որը վերնագրել է հետևյալ կերպ. «Հայկական ֆոլկլորի «Նազանի»-ն remix տարբերակով»:

Համզա Նեմիրան եգիպտացի երգիչ, երգահան է, ով «Ֆեյսբուք»-ում ունի ավելի քան 5.5 մլն հետևորդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]