Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունվար

Կիրո Մանոյանը Արցախին բանակցային կողմ դարձնելը հնարավոր է համարում Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրելու միջոցով


ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արցախի մասնակցությունը շատ կարևոր է: Սակայն դա հնարավոր է, եթե Հայաստանը իրական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Հակամարտության կարգավորման համար բանակցություններում Արցախի մասնակցությունը միշտ էլ կարևոր է: Արցախի մասնակցության կարևորությունը միշտ էլ շեշտվել է, սակայն Արցախի մասնակցությունը չի կարող փոխարինել Հայաստանի մասնակցությանն այնպես, ինչպես Հայաստանի մասնակցությունը չի կարող փոխարինել Արցախին: Սակայն հարցն այն է, թե դա ինչպես է պարտադրվելու Ադրբեջանին: Կարծում եմ, որ դա հնարավոր կլինի Ադրբեջանի վրա իրական ճնշում գործադրելով: Իսկ Ադրբեջանի վրա իրական ճնշում  կլինի, եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը»,-ասաց Մանոյանը:

Մանոյանի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է լրջանա բանակցություններում:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ