Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է համարում

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում:

«ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է այն երկրների համար, որոնք անցան Եվրասիական ինտեգրման ճանապարհով, հնարավոր է, նույնիսկ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար: Այս հանգամանքը շարունակում են ընդունել ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, ընդ որում, ոչ միայն փորձագետները: ԵԱՏՄ-ն արդեն ապացուցել է իր կայացած լինելը դեկտեմբերին բարձրաստիճան մակարդակով տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Որի ընթացքում քննարկվել են բազմակողմանի համագործակցության հարցերը 2019թ.-ի համար»,- ասաց Կոպիրկինը:

Դեսպանը նաև նշեց, որ միությանն անդամակցելը դրական է եղել նաև Հայաստանի համար, և մեր երկիրն ունի բոլոր հնարավորությունները` շարունակելու հետագա ինտեգրացիոն համագործակցությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ:

Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացրեց իր 5-րդ տարեկան համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ 4 տարիները:

<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Farmenpress%2Fvideos%2F2211305645863913%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowTransparency="true" allowFullScreen="true"></iframe>


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]