Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի բովանդակությունն ավելի կարևոր է համարում, քան գլխավոր քարտուղարի հարցը

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի  բովանդակությունն ավելի  կարևոր է համարում, քան գլխավոր քարտուղարի հարցը

ԵՐԵՎԱՆ,22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նա դեռևս չի հանդիպել  Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկներ նա արդեն իսկ այցելել է, Փաշինյանը պատասխանեց.

« Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում  նպատակահարմար չենք համարում, քննարկումները շարունակվում են»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանը մշտապես ասել է, որ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով ու պետք է փորձել հասնել կոնսենսուսի:

«Ընդհանուր առմամբ ես ասել եմ նաև նախկինում՝ այնպես չի որ  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ , մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն  է, և ինչպես նախկինում ասել եմ փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով  եղել է գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին ՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի: Խնդիրը ավելի խորն է և բովանդակային ու , անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց , անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել: Եվ մենք պետք նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով  հարց  տանք ինքներս մեզ  ՝ ՀԱՊԿ-ին պետք է՞ լուրջ վերաբերվել , թե՞ ոչ: Սա կարևոր արձանագրում է ,իհարկե, այս թեմաները քննարկելու ենք»,- ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]