Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 10 լավագույն մարզիկների մեջ ընդգրկվելը նոր մոտիվացիա է համարում

Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 10 լավագույն մարզիկների մեջ ընդգրկվելը նոր մոտիվացիա է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկի սինքրոն աշտարակացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիմիր Հարությունյանը ուրախ է, որ երկար տարիների աշխատանքը տվեց իր արդյունքը և նրանք տաս լավագույն մարզիկների շարքում են:

«Շատ հաճելի էր, որ մարզիչների և լրագրողների մեծամասնությունը մեզ ընդգրկում է իր 10-յակում: Մենք հետևում էինք ուղիղ եթերով և շատ հուզված էինք: Հպարտ ենք, որ այդքան տեղյակ են մեր արդյունքներից և գնահատում են մեր աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Վերջինս նույնիսկ կատակով հավելեց, որ Լև Սարգսյանի հետ հասցրել են նշել լավագույն 10-յակում ընդգրկվելու փաստը: «Անշուշտ, սա նոր մոտիվացիա կլինի մեզ համար, հաջորդ տարի առավելագույնին ձգտելու համար»,-շեշտեց Վլադիմիրը:

Օգոստոսի 6-ից 12-ը Մեծ Բրիտանիայում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում ջրացատկորդների Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնությունը (1-ին տեղ) և Մեծ Բրիտանիան (2-րդ տեղ) ներկայացնող զույգերին։

«Տարվա լավագույն մարզիկների» 10-յակում հայտնվեցին (այբբենական կարգով)՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Թովմասյան, Ֆերդինանդ Կարապետյան, Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան, Արսեն Ղազարյան, Մաքսիմ Մանուկյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Գրիգոր Մխիթարյան, Էդգար Ստեփանյան:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]