Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարությունում պատմել են, թե ինչ պայմաններով երկիրը կմնա ԳՀՀԾ-ում

Իրանի ԱԳ նախարարությունում պատմել են, թե ինչ պայմաններով երկիրը կմնա ԳՀՀԾ-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը միջուկային գործարքի մեջ կմնա, քանի դեռ այն օգուտներ Է բերում, բայց դրանք ավելի ու ավելի են պակասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

«Մենք ԳՀՀԾ-ում (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ այն օգուտներ Է բերում մեզ, սակայն իրականում Իրանի օգուտը՝ տնտեսական շահերը, ավելի ու ավելի են պակասում: Մենք անհրաժեշտ որոշում կընդունենք, երբ ժամանակը գա»,- հայտնել Է Արաքչին լրագրողներին:

Նա նշել Է, որ ԱՄՆ-ը քաղաքական մեկուսացման մեջ Է հայտնվել միջուկային գործարքից դուրս գալու պատճառով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել Է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:

Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ Է արել հրաժարվել նման գնումներից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ Է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային: Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]