Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիան 500 հազար եվրո կհատկացնի Վրաստանին պաշտպանական ոլորտի զարգացման համար

Գերմանիան 500 հազար եվրո կհատկացնի Վրաստանին պաշտպանական ոլորտի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան մտադիր Է 500 հազար եվրո հատկացնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ հանրապետության համագործակցության շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել Է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանությունը:

«ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Հանս Դիթեր Լուկասը համաձայնություն Է տվել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի (SNGP) շրջանակում Վրաստանին 500 հազար եվրո հատկացնելուն: 2016 եւ 2017 թվականներին Գերմանիան արդեն երկու անգամ 500-հազարական եվրո Է հատկացրել SNGP փաթեթի շրջանակում այդ դպրոցի զարգացման եւ մյուս նախագծերի իրագործման համար, փաթեթ, որը նպաստում Է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հետագա մերձեցմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտում Է դեսպանությունը, ֆինանսավորումը կուղղվի նաեւ Վրաստանում Պաշտպանության ինստիտուցիոնալ վերածնման դպրոցի (DIB) զարգացմանը»: Ինչպես ճշտում Է դեսպանությունը, Գերմանիան եւ Վրաստանը վերջին 10 տարում ակտիվորեն համագործակցել են պաշտպանական ոլորտում:

Բեռլինը օգնություն Է ցուցաբարում Վրաստանին զինված ուժերի բարեփոխման եւ դրանք ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործում, նաեւ օժանդակություն բանակի հանդերձմանը: 2016 թվականին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի պաշտպանական գերատեսչությանն Է հանձնել 24 բեռնատար ավտոմեքենա, որոնք հանդերձված են զանգվածային ոչնչնացման զենքից պաշտպանության սարքավորումներով: Ընթացիկ տարվա նոյեմբերին Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ Բեռլինում ստորագրվել Է երկու երկրների պատմության մեջ առաջին համաձայնագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]