Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԳՀՀԾ-ի պահպանումը համաշխարհային հանրակցության խնդիրն է. Իրանի ԱԳՆ

ԳՀՀԾ-ի պահպանումը համաշխարհային հանրակցության խնդիրն է. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի պահպանումը համաշխարհային հանրակցության խնդիրն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

«Ցավոք, միակողմանի կարգով եւ անօրինականորեն ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, ինչը հակասում Է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումներին, ԳՀՀԾ-ն (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) հայտնվել Է ճգնաժամային վիճակում: Ամենից առաջ, ԳՀՀԾ-ն անվտանգության համաձայնագիր Է, դրա պահպանումը համաշխարհային հանրակցության պարտականությունն Է»,- հայտնել Է նա Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Ռյաբկովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը: Իրանի ԱԳ փոխնախարարը նշել Է, որ աշխարհը տառապում Է ԱՄՆ-ի եւ Վաշինգտոնի մի քանի դաշնակիցների սխալ քաղաքականությունից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել Է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ Է արել հրաժարվել նման գնումներից:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ Է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային: Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]