1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը կփակի իր ռազմակայանը Սիրիայի Էթ Թանֆի շրջանում. BuzzFeed

ԱՄՆ-ը կփակի իր ռազմակայանը Սիրիայի Էթ Թանֆի շրջանում. BuzzFeed

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր Է փակել իր ռազմակայանը Սիրիայի Էթ Թանֆ բնակավայրի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել Է BuzzFeed ինտերնետ-ռեսուրսը՝ վկայակոչելով այսպես կոչված զինված սիրիական ընդդիմության ներկայացուցչներին, որի ուսուցումն ամերիկացի հրահանգիչներն իրականացնում են ռազմակայանի տարածքում:

Ռազմակայանը գտնվում Է տարածաշրջանի հանգուցային շրջաններից մեկում՝ Սիրիայի, Իրաքի եւ Հորդանանի սահմանների կցման վայրի մերձակայքում:

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսելու որոշման մասին: Նա որոշումը հիմնավորել Է այն բանով, որ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաղթանակն ապահովված Է եւ միայն այդ պատճառով Էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը գտնվում Էին այնտեղ: Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց խոսքով՝ ավելի քան 2 հազար թվաքանակով զորքերի դուրսբերումը կտեւի 60-ից մինչեւ 100 օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]