1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարվա լավագույն մարզիկին կընտրեն այսօր

Տարվա լավագույն մարզիկին կընտրեն այսօր

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության ամփոփումը կկայանա այսօր` դեկտեմբերի 21-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթին կքվեարկեն նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները: Կլինի նաև SMS քվեարկություն:

Տարվա լավագույնի կոչման համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Կարեն Ասլանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Հայկ Գասպարյանը (ուշու), Արթուր Թովմասյանը (մարմնամարզություն), Դավիթ Կասումյանը (ուշու), Ֆերնդինանդ Կարապետյանը (ձյուդո), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Վլադիմիր Հարությունյանը-Լեւ Սարգսյանը (ջրացատկ, սինքրոն աշտարակացատկ), Արսեն Ղազարյանը (սամբո), Մաքսիմ Մանուկյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Գրիգոր Մխիթարյանը (սամբո), Հենրիխ Մխիթարյանը (ֆուտբոլ), Արթուր Շահինյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Դավիթ Պետրոսյանը (սամբո), Մարկոս Պիզելլին (ֆուտբոլ), Սարգիս Արթուրի Սարգսյանը (խուլերի հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Սարգիս Մուրադի Սարգսյանը (ուշու), Էդգար Ստեփանյանը (հեծանվասպորտ), Վաչիկ Վարդանյանը (սամբո):

«Արմենպրես»-ի սպորտային թղթակից Վարվառա Հայրապետյանը ևս կմասնակցի քվեարկությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]