Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող երկրի 
ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային 
պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե´ մասնակցության առումով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը և ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ ՖՄԿ առջև դրված խնդիրների լուծման, դրա հետագա զարգացման և միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 Ադամա Ուանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար և մեծ հաջողություն համարել Երևանում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ամենաբարձր մակարդակով կազմակերպումը՝ ընդգծելով Հայաստանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անձնական ջանքերն այդ գործում: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայում և կշարունակի ունենալ ապագայում:

 ՖՄԿ ադմինիստրատորը նշել է, որ Հայաստան է եկել հատուկ առաքելությամբ. Հայաստանի՝ որպես կազմակերպությունում նախագահող երկրի գործառույթների մեջ է մտնում ՖՄԿ նոր գլխավոր քարտուղար Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային պայմանագրի ստորագրումը, և ըստ սահմանված ընթացակարգի՝ այն ստորագրում է նախագահող երկրի ղեկավարը:

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՖՄԿ-ում նախագահող երկրի ղեկավար, ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը  և հանձնել կազմակերպության ադմինիստրատորին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]