Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Թուրքիան սիրիական ճգնաժամի կարգավորման փոխզիջումներ են գտնում. Պուտին

Ռուսաստանը եւ Թուրքիան սիրիական ճգնաժամի կարգավորման փոխզիջումներ են գտնում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Անկարան փոխզիջումներ են գտնում սիրիական ճգնաժամի կարգավորման համար, չնայած մի շարք հարցերում շահերի անհամապատասխանությանը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամենամյա մեծ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է գոհ լինենք այն բանից, թե ինչպես են զարգանում ռուս-թուրքական հարաբերությունները ե՛ւ տնտեսության, եւ անվտանգության ոլորտում: Թեեւ մեր շահերը ինչ-որ բանում չեն համապատասխանում, բայց մենք փոխզիջումային լուծումներ ենք գտնում սիրիական ճգնաժամի կարգավորման համար: Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ ուղղությամբ թուրք ժողովրդի ազգային շահերին»,-ասել Է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը նշել Է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ կապերն ամրապնդվում են: «Թուրքիան, չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ի երկիր Է եւ կատարում Է իր պարտականությունները որպես դաշինքի անդամ, միեւնույն ժամանակ անկախ արտաքին քաղաքականություն Է վարում»: «Մենք դա շատ բարձր ենք գնահատում, դա մեր հարաբերությունների կանխատեսելիության եւ կայունության պայմաններ Է ստեղծում»,-նշել Է Ռուսաստանի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]