Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 5,5 հազար դպրոցական ՏՏ ոլորտում. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփում է տարին

Ավելի քան 5,5 հազար դպրոցական ՏՏ ոլորտում. Առաջատար տեխնոլոգիաների 
ձեռնարկությունների միությունն ամփոփում է տարին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2018 թվականին իրականացրել է տասնյակ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի գիտակրթական, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իրականացրած ծրագրերից առանձնացրեց «Իրական դպրոց»-ը և «Արմաթ»-ը:

«Իրական դպրոց»-ն  իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ փորձարարական ծրագիրը: Նա տեղեկացրեց, որ Երևանից բացի, արդեն գործում են նաև դպրոցի Վանաձորի և Գյումրու մասնաճյուղերը: Ընդհանուր թվով, «Իրական դպրոց»-ում ուսանում է 119 աշակերտ: Կարեն Վարդանյանի խոսքով՝ դպրոցում սովորելուն զուգահեռ, երիտասարդները հնարավորություն են ունենում աշխատելու:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մեր կարևոր նախաձեռնություններից են: Լաբորատորիաների թիվն արդեն 250 է, իսկ աշակերտների քանակը՝ 5 հազար 300: Մեր արդյունքներն այնպիսին են, որ «Արմաթ» ծրագրով անցած սաներն ունեն իրենց ձեռնարկությունները, որոնք գրանցում են դրական ֆինանսական շարժ: Նրանք ռեալ նախագծեր են անում»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Միությունն իրականացնում է նաև «ԱրմՌոբոտիքս»-ը, «ԴիջիԿոդ»-ը, «ԴիջիՔեմփ»-ը: Ընդհանուր թվով՝ ԱՏՁՄ-ի կրթական ծրագրերում այս տարի ընդգրկված են եղել շուրջ 5 հազար 500 դպրոցական:

Կարեն Վարդանյանը նշեց, որ ռազմական արդյունաբերության հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից արվող առաջարկները տեղ են հասնում: Նա կարևոր քայլ համարեց ՀՀ ՊՆ-ից Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի առանձնացումը:

«Պետք է նշեմ, որ հայտարարված մոբիլիզացիայի շրջանակում ստեղծված ձեռնարկություններն արդեն պատվերներ են կատարում ՊՆ-ից: Մամուլում գրվեց ՊՆ «Լինուքս» օպերացիոն համակարգի ստեղծման մասին, որը կարևոր է ինֆորմացիոն անվտանգության համար»,- հավելեց Կարեն Վարդանյանը: Այդ համատեքստում նա նշեց, որ համագործակցության համաձայնագիր են ստորագրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ:   

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]