Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտորի նշանակմանը

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտորի 
նշանակմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն արվել է՝ հիմնվելով նրա գիտելիքների վրա: «Պարոն Հայրապետյանը դոկտոր, պրոֆեսոր է, 31 տարեկան, և կարծում եմ, այս հանգամանքը միայն բավարար է պատշաճ կերպով նրա գիտելիքները գնահատելու համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի՞ նշանակում քաղաքականության թափանցում բուհ, քանի որ Հայրապետյանը ավագանու անդամ էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքով, իսկ ներկայիս իշխանությունը ՀՀԿ-ին մշտապես քննադատում էր բուհեր թափանցելու համար:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Համալսարնի ռեկտորի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Կորյուն Աթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]