Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողներին 
մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարեւոր ուղղություններից մեկը եւ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պետականաշինության գործընթացում:

Դուք իրականացնում եք կարեւոր ծառայություն՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը: Դա պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենի երկրին:

Պետությունն այսուհետ եւս կանի հնարավորը ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու ծառայության մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]