Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սպիտակ տունը հաստատել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու լուրը

Սպիտակ տունը հաստատել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները սկսել են Սիրիայից զորքերի դուրսբերումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:

«Մենք սկսել են զորքերի վերադարձը հայրենիքը»,- ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: Նա նշել է, որ հինգ տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մերձավոր Արևելքում հզոր ու վտանգավոր ուժ էր, սակայն ԱՄՆ-ն կարողացել է այն ոչնչացնել: «ԱՄՆ-ն ու իր գործընկերները պատրաստ են կրկին համագործակցել բոլոր մակարդակներում՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու ամերիկյան շահերը: Մենք շարունակելու ենք աշխատանքը՝ զրկելու ծայրահեղական իսլամական ահաբեկիչներին տարածքներից, ֆինանսավորումից, աջակցությունից և մեր սահման մուտք գործելու ցանկացած հնարավորությունից»,- ասել է մամուլի քարտուղարը:

Միացյալ Նահանգներն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքում ռազմական գործողություններ էր սկսել 2014 թվականի հունիսին, իսկ Սիրիայում՝ 2014-ի սեպտեմբերին:

Մինչև վերջերս Սիրիայում էին շուրջ 2 հազար, իսկ Իրաքում՝ 5200 ամերիկացի զինծառայող:

Reuters գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայից զորքերը դուրս բերել 60-100 օրվա ընթացքում, իսկ պետդեպարտամենտի աշխատակիցները կտարհանվեն երկրից 24 ժամվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]