Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մտահոգություն է հայտնում հետընտրական շրջանում «Կենտրոն» -ի խմբագրական եւ եթերային քաղաքականության կապակցությամբ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մտահոգություն է հայտնում  
հետընտրական շրջանում «Կենտրոն» -ի  խմբագրական եւ եթերային 
քաղաքականության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական եւ եթերային քաղաքականության որոշ դրսեւորումների կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից, սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» եւ «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետեւողականորեն եւ անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական եւ մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների եւ կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:

Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաեւ ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության եւ ազատ գործելու իրավունքը, ակներեւ զգացվում է քաղաքական մեկ ուժի եւ նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի եւ «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության եւ նորությունների հեղինակավոր աղբյուր: Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական եւ անձնական շահերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]