Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստանում է ռուս գործընկերներից փորձել տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են հայտարարում, որ Հայաստանի վրա Միացյալ Նահանգների կողմից ճնշում է գործադրվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանն ասաց Դիլիջանում՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի վերջին հայտարարությանը:  

«Հայաստանի Հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն, և կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա շատերն են դա տեսնում: Եվ Հայաստանի այդ քաղաքականությունը շարունակվելու է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, թե Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորատորիաների վերաբերյալ՝ Փաշինյանը հայտարարեց. «Նման պայմանագիր  նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ: Մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի մեր գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել: Անհրաժեշտ է պարոն Լավրովից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ նկատի ունի նա»:

Հարցին, թե արդյոք Հայաստանը դիտարկում է ամերիկյան զենք ձեռք բերելու հնարավորություն, Փաշինյանն ասաց. «Մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]