1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ. Փաշինյան

Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց Դիլիջանում՝ անդրադառնալով Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Փաշինյանը համարձակություն չունի քննադատելու Ռուսաստանի նախագահ Պուտինին, ով Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողն է:

«Իմ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է, և տեղում էլ պարոն Լուկաշենկոյի բարձրացված բոլոր հարցերին տրվել են կոնկրետ և սպառիչ պատասխաններ: Ես անկեղծ ասած տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և, իմ կարծիքով, բոլոր ներկաներն այդպիսի տպավորություն ունեին: Թե ինչ է տեղի ունեցել հետո, չեմ կարող ասել»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք եղել են կոնտեքստից կտրված խոսքեր, նա ասել է, որ տեսել է միայն որոշ հատվածներ, որոնցում երևում է, որ Լուկաշենկոն, այո, պատմել է, թե ինչ է խոսել, սակայն չի ներկայացրել, թե ինչ է պատասխանել ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]