Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծերունին մահվանից հետո հարեւանի աղջկան նվերներ Է թողել տարիների համար

Ծերունին մահվանից հետո հարեւանի աղջկան նվերներ Է թողել տարիների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Բարրի քաղաքում (Հարավային Ուելս) մի ծերունի մահվանից հետո հարեւանությամբ ապրող աղջկան նվերներ Է թողել առաջիկա 14 տարվա համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News լրատվական պորտալը: Օուեն եւ Քերոլայն Ուիլյամսները Քեն անունով տղամարդու հետ հարեւանությամբ ապրել են շուրջ երկու տարի:

Նրանք այդ տուն են տեղափոխվել երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Ծերունին, որը 80 տարեկանից ավելի Էր, հոգի Էր տալիս նրանց դստեր՝ Քադիի համար: Վերջերս Քենը վախճանվել Է, եւ դեկտեմբերի 17-ին նրանց տան դուռը թակում Է նրա դուստրը:

«Նրա ձեռքին մեծ պլաստիկե պայուսակ Էր: Ես մտածեցի, որ այնտեղ աղբ Է, եւ նա ինձ խնդրում Է այն նետել»,-խոստովանել Է Ուիլյամսը: Սակայն պայուսակի մեջ մի ամբողջ կույտ Սուրբծննդյան նվերներ Էին Քադիի համար: «Ես պարկը տարա սենյակ, այդ ժամանակ իմ կինը տեսակապով խոսում Էր զոքանչիս հետ: Կինս հեծկլտաց, հետո՝ ես, իսկ այնուհետեւ՝ նրա մայրը»,-պատմել Է տղամարդը: Նա հավելել Է, որ ոչ ոք հարեւանից նման բան չԷր սպասում: Հայտնի չԷ, թե Քենն արդյոք նվերները գնել Էր երկու տարվա ընթացքում, թե դրանք ձեռք Էր բերել վերջերս՝ կանխազգալով իր վախճանը: Զույգը բացել Է նվերներից մեկը. դրանում մանկական գիրք Էր: Նրանք հավելել են, որ դեռ չգիտեն, թե ինչպես վարվել մնացած նվերների հետ: «Դատելով ըստ ամենայնի՝ նվերների թվում կան գրքեր, երեք-չորս փափուկ խաղալիքներ եւ, գուցե, Lego Duplo կոնստրուկտոր»,-նշել Է Ուիլյամսը: Նրա խոսքով՝ մինչեւ կենսաթոշակի անցնելը հարեւանը խորջրյա ջրասուզակ Էր աշխատում եւ «մարդ Էր՝ մեծատառով»:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]