Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է

Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական 
նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե 2018թ. Ադրբեջանին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11 հազար քառակուսի մետր տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: «Նախիջևանի հատվածում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որը եղել է երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ից առաջ  եղել են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, այդ բոլոր տարածքները շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ նույնիսկ այդ պրոցեսների արդյունքում հայկական զինված ուժերի դիրքերը նաև բարելավվել են, իսկ ռազմավարական նախաձեռնությունը, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ մեր զինված ուժերի ձեռքում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]