1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն անցած մրցաշրջանակի արդյունքները դրական է գնահատում

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն անցած մրցաշրջանակի արդյունքները դրական է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը անցնող տարին հաջողված է համարում, անկախ վնասվածքի առկայությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստեփանյանը փաստեց, որ տարին հագեցած և մրցաշարերով հարուստ էր: «Տարվա մեկնարկին ԱՄՆ-ում մասնակցեցի խճուղու մի քանի մրցաշարերի: Հենց այնտեղ մեծ փորձ հավաքեցի: Մասնակցեցի նաև Եվրոպայի երիտասարդների առաջնության` դառնալով չեմպիոն, ինչպես նաև մի քանի միջազգային մրցաշարերի: Վնասվածքից հետո հիմա արդեն մարզավիճակ եմ հավաքում: Մոտ մեկ ամիս բաց թողեցի, ինչը հսկայական ժամանակ է մեր մարզաձևում չմարզվելու համար»,-առանձնացրեց մարզիկը:

Խոսելով առկա խնդիրների մասին` Եվրոպայի չեմպիոնը փաստեց, որ նորմալ չէ, երբ մարզիկը բացարաձակ միայնակ է մեկնում մրցաշարի, առանց մարզիչ կամ մյուս աջակիցների: «2018 թվականի ամբողջ ընթացքում իմ ունեցած հաջողություններից հետո ես անգամ չեմ էլ հանդիպել ֆեդերացիայի նախագահի հետ: Գրանցած արդյունքներից հետո ֆեդերացիան ոչ մի կերպ չի աջակցում: Տարվա սկզբից որևէ աջակցությունն չեմ ստանում ֆեդերացիայի նախագահից: Ֆեդերացիան ոչինչ չի անում, բայց պետական միջոցների տրամադրումից»,-շեշտեց նա:

Ստեփանյանը պլանավորում է պրոֆեսիոնալ թիմի կազմում հանդես գալ, ինչի շնորհիվ փորձ կհավաքի:

Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը օգոստոս 24-ին դարձել էր  հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթող: Միավորներով մրցում մրցաձևի (40 կմ, 200 շրջան) եզրափակիչ փուլում Ստեփանյանը հաղթել է 98 միավորով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]