1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ մտավախությունների հետ, թե Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունն ազդելու է բանակի մարտունակության վրա

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ մտավախությունների հետ, թե Լևոն Մնացականյանի 
պաշտոնանկությունն ազդելու է բանակի մարտունակության վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է հնչող մտավախություններին, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանտարի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատումը կարող է ազդել բանակի մարտունակության վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա շատ վատ մեկնաբանություն է բանակի հասցեին, որովհետև այդ պաշտոնում և պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնում նշանակվել են պաշտպանության բանակի հնաբնակները: «Այդ պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են զինված ուժերում և գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում»,- ասաց Փաշինյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատումը: «Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը:

Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել Կարեն Աբրահամյանը: Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով էլ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]