1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները շաքարի նոր վտանգ են հայտնաբերել

Գիտնականները շաքարի նոր վտանգ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարն արգելափակում Է այն սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ Է աղիների միկրոֆլորայի բազմացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսն», այս եզրակացությանն են հանգել Եյլի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, հաղորդել Է MedicalXpress-ը:

Գիտնականները լաբորատոր մկների կերաբաժնում մտցրել են գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի մեծ պարունակությամբ մթերքներ՝ ուսումնասիրելու համար սախարոզայի ազդեցությունը Bacteroides thetaiotaomicron օգտակար մանրԷի վրա: Նախկինում կարծում Էին, թե շաքարը ներծծվում Է բարակ աղիքում, սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող Է հայտնվել նաեւ հաստ աղիքում եւ ազդեցություն գործել միկրոֆլորայի վրա, ոուստի գիտնականները որոշել են ստուգել, թե որքան Է ուժեղ այդ ազդեցությունը:

Պարզվել Է, որ շաքարն արգալափակում Է Roc սպիտակուցի արտադրումը, որը պատասխանատու Է մանրԷների գաղութացման համար, ինչը կարող Է առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել: Ըստ որում շաքարը (ֆրուկտոզան կամ գլյուկոզան) նշանակություն չի ունեցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]