Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարեկամություն» անսամբլը ստեղծագործական նվաճումներ է մաղթել հարյուրամյա «Արմենպրես»-ին

«Բարեկամություն» անսամբլը ստեղծագործական նվաճումներ է մաղթել հարյուրամյա 
«Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը շնորհավորել է գործակալությանը:

«Շնորհավորում ենք «Արմենպրես» պետական լրատվական գործակալության ողջ անձնակազմին գործունեության 100-ամյակի կապակցությամբ:

Ձեր երկարատև գործունեության ընթացքում մշակույթն ու արվեստը մշտապես եղել են ձեր ուշադրության կենտրոնում: Մեծ սրտացավությամբ ու հոգածությամբ եք մոտեցել արվեստի այն խնդիրներին և իրադարձություններին, որոնք լայն լուսաբանման կարիք են ունեցել:

Շնորհակալություն ենք հայտնում ձեզ լայնածավալ ու քրտնաջան աշխատանքի և մեծ աջակցության համար: Ցանկանում ենք ձեզ ստեղծագործական բազում նվաճումներ, բարձունքներ ու ձեռքբերումներ»,-նշվում է ուղերձում:

 «Արմենպրեսը» հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայումս «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն:

Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, լուսանկարչական նորություններ: «Արմենպրեսի» թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել և միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել և մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am