1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրյուսելն արտակարգ միջոցների փաթեթ է պատրաստել ի դեպս առանց համաձայնության Brexit-ի. Financial Times

Բրյուսելն արտակարգ միջոցների փաթեթ է պատրաստել ի դեպս առանց համաձայնության Brexit-ի. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) մշակել Է արտակարգ գործողությունների պլան առանց Բրյուսելի հետ համաձայնության Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit -ի) դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», դեկտեմբերի 19-ին այս մասին հաղորդել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

14 առաջարկություններից բաղկացած փաթեթն, ըստ հրատարակության տեղեկատվության, ընդգրկում Է ամենատարբեր ոլորտներ եւ նպատակամիտված Է «կոշտ Brexit-ի առավել բացասական հետեւանքերից խուսափելուն»: Դրանց հեղինակները Եվրամիության անդամ երկրներին խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել «Եվրոպայում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների բնակության կարգավիճակի եւ սոցիալական ապահովության խնդրի լուծման ուղղությամբ»՝ փոխադարձ քայլեր սպասելով Լոնդոնի կողմից:

Նաեւ առաջարկվում Է մեկ տասնյակից ավելի օրենսդրական ակտերի ընդունում՝ կոշտ Brexit-ի մեղմացման եւ Եվրամիության եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերություններում «որոշակի հաջորդականության ապահովման» նպատակով: Ամենակարեւոր օրենսդրական ակտերից որոշները վերաբերում են հենց ֆինանսական ծառայություններին՝ այն ոլորտին, որի առաջատարը Մեծ Բրիտանիան Է: Միեւնույն ժամանակ ոչինչ չի ասվում այօրվա դրությամբ գլխավոր խնդրի մասին, որը կապված Է Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության սահմանի հետ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]