Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նկատմամբ ճապոնացիների վստահությունն ընկել Է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ. հարցում

ԱՄՆ-ի նկատմամբ ճապոնացիների վստահությունն ընկել Է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ. հարցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքականությանը վստահող ճապոնացիների թիվն ընկել Է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 19-ին հրապարակված հարցման տվյալները, որը հեռախոսով անցկացվել Է ճապոնական Yomiuri թերթի եւ Gallup ամերիկյան սոցիոլոգիական ծառայության կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հետազոտության տվյալների, ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ իրենց վստահության մասին հայտարարել են Ճապոնիայի հարցված քաղաքացիների միայն 30 տոկոսը: Դա, ինչպես նշում Է Yomiuri թերթը, ամենացածր ցուցանիշն Է 2000 թվականից ի վեր նմանօրինակ հարցումների անցկացման ողջ ժամանակաշրջանում: Նրա կարծիքով՝ վստահության անկման գլխավոր պատճառը դարձել Է այն ճնշումը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ճապոնիայի վրա գործադրում Է տնտեսական հարցերում՝ նրանից պահանջելով կրճատել ամերիկյան դեֆիցիտը հեռավորարեւելյան դաշնակցի հետ առեւտրում: Հետազոտության ճապոնացի մասնակիցների 75 տոկոսն այդ կապակցությամբ հայտարարել Է, որ չհիմնավորված Է համարում Վաշինգտոնի նման դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ ճապոնացի հարցվածների 64 տոկոսն այն կարծիքին Է, որ Միացյալ Նահանգների հետ ռազմական դաշինքը կարեւոր ավանդ ունի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:

Հարցումը նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը պատահական ընտրանքի մեթոդով անցկացվել Է ստացիոնար եւ շարժական հեռախոսներով: Ճապոնիայում դրան մասնակցել Է 1036 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]